ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Չինաստան-Եվրասիա» խորհուրդը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության...
«Չինաստան-Եվրասիա» խորհուրդը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2021 թ. մայիսի 10-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև։ Նպատակն է շարունակել և խթանել համագործակցությունն ակադեմիական, տեղեկատվական, կրթական, և այլ բնագավառներում։

Համագործակցության Փոխըմբռնման Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։

Ռոբերտ Ղազարյանն ասեց, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում չինագիտությունը ամենակարևոր գիտական ուղղություններից մեկն է, որտեղ Ինստիտուտը ունի բավականին մեծ հաջողություններ: Միևնույն ժամանակ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, մասնավորապես նրա տնօրեն Մհեր Սահակյանը նույնպես կարևոր ներդրում ունի այդ ոլորտի զարգացման և ամրապնդման մեջ: Այս առումով շատ կարևոր է, որ հայաստանյան նմանատիպ կառույցները միավորեն իրենց ուժերը համատեղ աշխատանքների և գիտական կարևոր ձեռքբերումների հասնելու ակնկալիքով: Առավել ևս մեր երկու գիտական կառույցները ունեն համագործակցության լավ փորձ: Եվ մեր ջանքերի և աշխատանքների մեկտեղումը կարող է ծառայել մեր հայրենական գիտության այդ ոլորտի ավելի զարգացման և նոր համագործակցության հեռանկարներ կստեղծի:

Մհեր Սահակյանը նշեց, որ «Պատիվ է զարգացնել համագործակցությունը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ, որը հայկական հայտնի ուսումնական հաստատություններից մեկն է և մեծ ներդրում ունի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրություններում: Իրականում, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցում են արդեն 4 տարի: 2018-ին պարոն Ղազարյանի և Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել ենք «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը և «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը: Փոխըմբռնման այս հուշագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա ամրապնդելու մեր համագործակցությունը և միավորելու ջանքերն ու կարողությունները հետազոտական ​​և ակադեմիական դիվանագիտության ոլորտներում:

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)