ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Արևելագիտության ինստիտուտը շարունակում է իր ծրագիրը, որի շրջանակներում ինստիտուտի աշխատակիցները...
Արևելագիտության ինստիտուտը շարունակում է իր ծրագիրը, որի շրջանակներում ինստիտուտի աշխատակիցները ներկայացնում են վերջին հինգ տարում կատարած աշխատանքները։ Ապրիլի 30-ին Իրանի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Մանվելի Իսկանդարյանը հանդես եկավ «Իրան-ԱՄՆ հարաբերությունները 1950-1979թթ.» թեմայով։ Ուշագրավ է, որ բանախոսին հաջողվել էր այդ շրջանում տեղ գտած զարգացումները կապել մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Զորօրինակ՝ 1955թ․ ԱՄՆ-ը և Իրանը կնքեցին բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիր։ Իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները դուրս չէր եկել այդ պայմանագրից, իսկ 2018 թ ․ հուլիսի 16-ին Իրանը դիմեց միջազգային դատարան և շահեց հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ պատճառաբանելով, որ խախտվել էին 1955թ պայմանագրի կետերը, քանզի ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներ էր կիրառել Իրանի դեմ։ Քննարկման առարկա էր դարձել նաև Էյզենհաուերի կառավարման շրջանում Իրանում «խաղաղ ատոմ ծրագրի» հիմնումը, ինչի համար այսօր Իրանը խստագույնս պատժվում է։ Մեկ այլ հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ 2015թ․, երբ Վիեննայում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի ԱՄՆ խոստացավ և վերադարձրեց Իրանին 1.7 մլրդ դոլար կանխիկ գումար, որով Իրանը 1970-ականներին ԱՄՆ-ից փորձել էր գնել ռազմական ինքնաթիռներ, սակայն Հեղափոխությունից հետո ոչ ինքնաթիռներն էին մատակարարվել, ոչ էլ գումարն էր հետ տրվել։
Այսօր նույն իրավիճակում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիան, որը պետք է վերադարձնի Իրանին կամ Չինուկով տիպի տանկերը, կամ դրանց համար տրված գումարները, ու այս 40 տարիների տոկոսները։ Իրան-ամերիկյան հարաբերությունների պատմության ուսումնասիրությունը խիստ արդիական է և ամենօրյա աշխատանքի կարիք ունի։

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)