ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Հայերը Բիլադ Ալ–Շամում» համատեղ գիտաժողով
2009 թվականի հոտկեմբերի 7–8-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում /Հալեպի համալսարանում/ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Ֆրանսիական մերձավորարևելյան հետազոտությունների ինստիտուտի /IFPO/ կազմակերպած «Հայերը Բիլադ Ալ–Շամում» համատեղ գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում էին առաջատար արաբագետներ Ֆրանսիայի տարբեր համալսարաններից, Հալեպի և Դամասկոսի համալսարաններից, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Մատենադարանից և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից։ Գիտաժողովին մասնակցում են նաև սիրիահայ հետազոտողներ։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից գիտաժողովին մասնակցում էին Արաբական երկների բաժնի առաջատար գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Արաքս Փաշայանը, որը ներկայացրեց զեկուցում «Իսլամը հայկական միջնադարյան աղբյուրներում» թեմայով, պ.գ.թ. Լիլիթ Հարությունյանը՝ զեկուցման թեման «Բզումմառի հայ կաթոլիկ վանքի հիմնադրումը», Անուշ Թամրազյանը, որի զեկուցման թեման էր «Հոգևոր ինքնակատարելագործման ուղին հայ միջնադարյան միստիցիզմում և սուՖիզմում», ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի ասիստենտ պ.գ.թ. Հայկ Քոչարյանը, որի զեկուցման թեման էր «Ոչ մուսուլմանների կարգավիճակը վաղ Ումմայում։ Հայերը՝ որպես զիմմի», ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ և Մատենադարանի գիտաշխատող Վեներա Մակարյանը, որի զեկուցման թեման էր «Մատենադարանը՝ որպես արաբագիտական ուսումնասիրությունների կենտրոններից մեկը Հայաստանում», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.թ. Վահան Տեր–Ղևոնդյանը, որի զեկուցման թեման է «Կիլիկյան թագավորության դաշինքը Հալեպի Այյուբյան սուլթանության հետ /1226թ./»։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին՝ անգլերենը, արաբերենն ու ֆրանսերենը։

. title=
Copyright © 2008-2019; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)