ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Վիգեն Չեթերյան <<Պատերազմը և խաղաղությունը Կովկասում>>
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների գիտական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 10-ին Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում զեկուցումով հանդես է եկել դոկտոր Վիգեն Չեթերյանը <<Պատերազմը և խաղաղությունը Կովկասում>> թեմայով: Միջոցառմանը ներկա էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Վիգեն Չեթերյանն աշխատել է լրագրող և երկար տարիներ թղթակցել ֆրանսիական ու շվեյցարական թերթերին: Նա եղել է կովկասյան տարածաշրջանի բոլոր թեժ գոտիներում: 1992 թ. առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ և լուսաբանել պատերազմական գործողությունները: Ավելի ուշ նա եղել է Չեչնիայում և Վրաստանում: Երկար տարիներ վերլուծելով Խորհրդային Միության փլուզումից հետո այս տարածաշրջանում ծագած հիմնախնդիրները` իր ուսումնասիրությունների հիման վրա Վիգեն Չեթերյանը գրել է <<Պատերազմը և խաղաղությունը Կովկասում>> խորագրով աշխատություն, որը լույս է տեսել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում:
Վիգեն Չեթերյանն իր զեկուցումում հիմնականում անդրադարձել է գրքում տեղ գտած դրույթներին և ներկայացրել իր տեսակետը կովկասյան տարածաշրջանում ծագած հիմնախնդիրների վերաբերյալ:
Զեկուցման ավարտից հետո բանախոսի և ներկանների միջև քննարկում է ընթացել տարածաշրջանի հիմնախնդիրների շուրջ: Լրագրողները հարցեր են ուղղել բանախոսին` փորձելով պարզել վերջինիս տեսակետը ղարաբաղյան հիմնախնդրի, Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ծագած ճգնաժամի, տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացման հավանականության վերաբերյալ:

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)