ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Դասախոսություն
Արևելագիտության ինստիտուտում դասախոսությամբ հանդես է եկել գերմանացի իրավագետ, դոկտոր Մենո Ադենը

Մայիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների գիտական խորհրդի և Հայաստանում գերմանական համալսարանի նախաձեռնությամբ Արևելագիտության ինստիտուտում դասախոսությամբ հանդես է եկել գերմանացի իրավագետ, դոկտոր Մենո Ադենը «Քրիստոսն ու Պյութագորասը» թեմայով: Նա Հայաստանում մայիսի 11-13-ը անցկացրել է դասախոսությունների շարք, որից երկուսը տեղի է ունեցել Հայաստանում գերմանական համալսարանում:
Իրավագիտության դոկտոր Մենո Ադենն իր «Քրիստոսն ու Պյութագորասը» թեմայով դասխոսության ընթացքում հիմնականում անդրադարձել է Եվրոպայի իսլամացման գործընթացին, զուգահեռներ անցկացնելով ժամանակին քրիստոնեության և այսօր իսլամի տարածման միջև: Ըստ նրա Եվրոպայի իսլամացումը անխուսափելի է և դա արդեն Հին աշխարհի մի մասն է կազմում:
Զեկուցման ավարտից հետո բանախոսի և ներկաների միջև հետաքրքիր քննարկում է ընթացել առաջադրված հիմնական հարցադրումների շուրջ:
Հիշեցնենք, որ Մենո Ադենը իրավագիտության դոկտոր է, «Միջազգային տնտեսական իրավունք» է դասախոսել Մենեջմենտի ու տնտեսագիտության Էսսենի բարձրագույն դպրոցում, Դորտմունդի տեխնիկական համալսարանում: Տարբեր տարիներին աշխատակցել է Deutsche Bank AG, Ruhrgas AG, Sparkasse ընկերություններին, նախագահել է Mecklenburg-Vorpommern Դաշնային հողի Լյութերական եկեղեցու բարձրագույն խորհուրդը, համագործակցել Բոսնիա-Հերցոգովինայի Office of the High Representative (OHR) գրասենյակի հետ, որպես տնտեսական իրավունքի խորհրդատու: Դոկտ. Ադենի փորձագիտական գործունեության ոլորտները Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մակեդոնիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չինաստանում, Մոլդովայում, Աֆղանստանում, Ռումինիայում, Ալժիրում, Պակիստանում ներառել են խորհրդատվություններ կազմակերպական զարգացման, իրավաբանական ծառայությունների, մարդու իրավունքների, միջազգային տնտեսական իրավունքի, բարձրագույն մասնագիտական առարկայական ծրագրերի մշակման թեմաներով: Մենո Ադենը նաև Ռուհրի իրավաբանների ընկերակցության հիմնադիրն է ու հիմնադիր նախագահը, Համբուրգի Պետական ու տնտեսական քաղաքականության ընկերակցության նախագահը, Կարաչիի (Պակիստան) Բիզնես կառավարման ինստիտուտի International Advisory Board Business Review (ISSN 1990- 6587) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

. title=
Copyright © 2008-2019; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)