ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
6-9.09.2017
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հրավերով ս.թ. սեպտեմբերի 6-9-ը այցով Հայաստանում էր գտնվում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը, որի կազմում էին Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Համընդհանուր պատմության ինստիուտների առաջատար գիտաշխատողներ: Պատվիրակության ղեկավարն էր Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Սուն Լին:

Սեպտեմբերի 8-ին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը հանդիպում ունեցավ չինացի գործընկերների հետ: Քննարկվեցին գիտական համագործակցության ընդլայնման հարցեր: Հանդիպմանը ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ Վ. Այվազյանը, պ.գ.թ. Մ. Ղահրիյանը, Ա. Կոստանյանը:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան նաև Երևանի մի շարք այլ գիտական ու կրթական կենտրոնների ղեկավարների հետ:

. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)