ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. նոյեմբերի 9-ին մեկնարկեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի...
Ս.թ. նոյեմբերի 9-ին մեկնարկեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառումների բացման հանդիսավոր նիստը տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները և այլն:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ շնորհավորելով Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին Ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ և ներկայացնելով նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի ողջույնի խոսքը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)