ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և...
«Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը

Ս.թ. նոյեմբերի 23 - դեկտեմբերի 1-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնը և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը և Ուսանողական գիտական ընկերությունը անց կացրին «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք, 2-րդ հարկի 2.1 լսարանում):

Դասախոսություններով հանդես եկան՝
Նոյեմբերի 23 - բ.գ.թ. Արմեն Իսրայելյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կառավարության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:
Նոյեմբերի 24 - պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հայկական հարցի հոլովույթը 1940-ական թթ.-ից մինչև արդի փուլը»:
Նոյեմբերի 28 - պ.գ.թ. Բենիամին Մաիլյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հետխորհրդային Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ աբխազական և հարավօսական հիմնահարցերի համատեքստում»:
Նոյեմբերի 29 - պ.գ.թ. Լիանա Մամյանը (Երևանի պետական համալսարան), թեմա՝ «Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների գործունեության առանցքում»:
Դեկտեմբերի 1 - Ծաղկանուշ Միրզոյանը (Հայաստանի ազգային պետական համալսարան), թեմա՝ «Տարածաշրջանային կլիմայական փոփոխությունները և բնակչության պարենային անվտանգության հիմնախնդիրները»:

Դասընթացները տեղի ունեցան Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք) 2-րդ հարկի 2.1 լսարանում:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)