ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Օգոստոսի 30-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Դր., դոցենտ Այկո Նիշիկիդային...
Օգոստոսի 30-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Դր., դոցենտ Այկո Նիշիկիդային (Կեյո համալսարան, Ճապոնիա), Դր. Յուտակա Տակաոկային (Մերձավոր Արևելքի ինստիտուտ, Ճապոնիա) և Բորիս Օքթեմին (Էքզեթերի համալսարան, Մեծ Բրիտանիա):
Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 2-ին կայանալիք «Սիրիացի փախստականների ճգնաժամը. Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց Սիրիայում ստեղծված իրավիճակին և փախստականների խնդրին, ինչպես նաև Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրներին:
Քննարկվեց նաև կողմերի միջև հետագա հնարավոր գիտական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վ. Այվազյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լ. Հարությունյանը, պ.գ.թ., դոցենտ Ա. Փաշայանը, պ.գ.թ. Ե. Հարությունյանը։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)