ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Երիտասարդ արևելագետների 41-րդ ամենամյա գիտաժողովը
Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Երիտասարդ արևելագետների 41-րդ ամենամյա գիտաժողովը, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը:
Գիտաժողովին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին արևելքի բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Քոսյանը: Նրանք իրենց խոսքում բարձր գնահատեցին Արտակ Մովսիսյանի ավանդը պատմագիտության զարգացման ասպարեզում՝ կարևորելով այն եզակի ժառանգությունը, որ թողել է պատմաբանը հաջորդ սերունդներին:
Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 40 գիտաշխատողներ, մագիստրոսներ, ասպիրատներ Հայաստանի տարբեր գիտական և կրթական հաստատություններից: Մասնակիցների զեկուցումների թեմաները վերաբերում էին տարբեր արդի հիմնախնդիրների, պարունակում էին գիտական նորույթ, իսկ ելույթներն աչքի էին ընկնում ուշագրավությամբ և գիտականությամբ:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ ամփոփում և վկայագրերի հանձնում:
Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկուցումները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի՝ «Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ» գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարում:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհուրդ:

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)