ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության...
Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, Եգիպտոսի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Խալեդ Օկաշային:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը, մեծապես կարևորելով Հայաստան - Եգիպտոս բազմադարյա քաղաքական, գիտական, մշակութային կապերը, նշեց, որ Ինստիտուտը պատրաստակամ է եռանդուն ջանքեր ներդնելու ինչպես ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան, այնպես էլ Եգիպտոսի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի հետ գիտակրթական կապերը զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա էին և հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը և բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը: Կարևորվեց երկու երկրների և ժողովուրդների սերտ կապերն ու ընդհանրությունները, Ինստիտուտի Արաբական երկրների բաժնի աշխատակիցների գիտական կապերը եգիպտացի գիտնականների հետ: Քննարկվեցին համատեղ գիտական միջոցառումներ իրականացնելու, փոխայցելությունների և գիտական փորձի փոխանակման պատրաստակամության մասին: Եգիպտոսի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Խալեդ Օկաշան ներկայացրեց երկու գիտական կենտրոնների միջև համագործակցության խորացման առաջարկներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս Սոնա Տոնիկյանը, Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)