ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2017.09.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսի
(հոդվածներին ներկայացվող պահանջներ)

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն հրապարակման է պատրաստում «Հիմնարար հայագիտություն» (“Fundamental Armenology” / http://www.fundamentalarmenology.am/) անգլալեզու, էլեկտրոնային հանդեսի (գլխ. խմբագիր՝ պ.գ.դ., պրոֆ. Արամ Քոսյան) հերթական համարը:


Հեղինակները պարտավոր են հոդվածները (հայագիտական և հայագիտությանը առնչվող) համապատասխանեցնել «Հիմնարար հայագիտություն» հանդեսի ոճային հետեւյալ պահանջներին`
1. Հոդվածները ներկայացնել անգլերեն, կից՝ հայերեն կամ ռուսերեն բնագիրը:
Հոդվածները ընդունվում են առանց ծավալային սահմանափակման:
2. Տառատեսակը` Sylfaen
3. Տեքստի տառաչափը` 12, ծանոթագրությունների տառաչափը` 10:
4. Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրություններինը` 1:
5. Ծանոթագրությունների և նշվող աղբյուրների համար օգտագործել footnote:
6. Ներկայացնել նաև հեղինակի գիտական աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն:

Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում պարբերականի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածները չընդունել քննարկման (հղումների համակարգին կարող եք ծանոթանալ նաև՝ http://www.fundamentalarmenology.am կայքում):

Գրքերի, պարբերականների, ինտերնետային ռեսուրսների և այլ աղբյուրների օգտագործման դեպքում կիրառել հետևյալ սկզբունքները.

Մենագրություն.
Պողոսյան Պ., Հայաստանի հարևան երկրները, Երևան, 2000, էջ 12:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պողոսյան Պ., նշվ. աշխ., էջ 14:

Համատեղ աշխատանքների դեպքում.
Պողոսյան Պ. և Արմենյան Ա., Հայ-չինական հարաբերությունները, Երևան, էջ 34:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պողոսյան Պ. և Արմենյան Ա., նշվ. աշխ., էջ 39:

Հոդված պարբերականից.
Հովհաննիասյան Ա., Սիրիայի արտաքին քաղաքականությունը 2000-2010 թթ., Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատ. 27, Երևան, 2000, էջ 34:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 45:

Օտարալեզու պարբերականի դեպքում.
Armenyan A., Turkey’s religious policy, Turkic and Ottoman Studies, vol.
7, no. 3, 2000, p. 34.
Տեքստում հետագա հղումների դեպքում` Armenyan A., op. cit., p. 35.

Անտիպ թեզ կամ ատենախոսություն.
Արմենյան Ա., Իրան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցությունը 2000-2010 թթ., անտիպ թեկնածուական ատենախոսություն, Երևանի պետական
համալսարան, 1994, էջ 86:

Ինտերնետային հոդվածներ և կայքեր.
Արմենյան Ա., «Թուրք-տաջիկական հարաբերությունները 1991-1994 թթ.», 12.05.2012,
http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-warns-turkey-against-buying-chineserussian-
air-defense-systems-2011-07-25.
Ինտերնետային հղման դեպքում կայքի հասցեն պետք է նշվի ամբողջությամբ և
հնարավորության դեպքում նշվի նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:

Հոդվածներ օրաթերթերից.
Արմենյան Ա., «ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան», Առավոտ,
հուլիսի 12, 2004:

Գիտաժողովի զեկուցում կամ հոդված.
Արմենյան Ա., Թուրք-չինական հարաբերությունները, Երիտասարդ արևելագետների
միջազգային գիտաժողով, Երևան, հուլիսի 18-21 (հրատարակման վայրը, տարեթիվը,
էջի համարը):

Նկար և աղյուսակ.
Եթե անհրաժեշտություն կա հոդվածի մեջ ընդգրկել նկարներ, աղյուսակներ և քարտեզներ, ապա դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi):

Հոդվածները կարող եք ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ rghazaryan@orient.sci.am

«Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսի խմբագրություն
Էլ. փոստ՝ rghazaryan@orient.sci.am, հեռ.՝ 010-56-52-11 (Ռ. Ղազարյան)


. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)