ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2017.11.07
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի 2017 թ. տարեկան հաշվետվության...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի 2017 թ. տարեկան հաշվետվության կազմման նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի համապատասխան բաժնի վարիչներին ներկայացնել Ձեր գիտական գործունեության արդյունքները:


Հաշվետվությունը պետք է արտացոլի.
1. 2017 թ. ընթացքում հրատարակված մենագրությունները, հոդվածները, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, համատեղ աշխատությունները, թեզիսները (աշխատությունների վերնագրերը ներկայացնել ամբողջական, հրատարակված լեզվով, նշել նաև հրատ. վայրը, թիվը, էջերը, հրատարակչությունը),
2. գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին մասնակցությունը, տվյալ միջոցառումների ժամանակ ներկայացրած զեկուցումների վերնագրերը (գիտաժողովների և զեկուցումների վերնագրերը ներկայացնել ամբողջական),
3. 2017 թ. գիտական գործուղումները (նշել որ երկիրն եք այցելել, ինչ գիտաժողովի կամ սեմինարի եք մասնակցել, երբ եք մեկնել և վերադարձել),
4. տեղեկություններ հաշվետու տարում պատվավոր կոչումների և պարգևատրումների մասին (նշել պարգևի լրիվ անվանումը):

Հաշվետվությունը ներկայացնել բաժնի վարիչներին:

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

. title=
Copyright © 2008-2018; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)