ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2018.03.12
2018 թ. մայիսի 17-18-ին Երեւանում կազմակերպում է ...
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
Արեւելագիտության ինստիտուտը

2018 թ. մայիսի 17-18-ին Երեւանում կազմակերպում է
«Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը»
թեմայով երրորդ` հանրապետական գիտաժողովը
՝ նվիրված ճանաչված
հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի (1948-2017 թթ.) ծննդյան 70-ամյակին


Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք՝ մինչեւ 2018 թ. ապրիլի 20-ը մասնակցության Հայտը եւ մինչեւ ապրիլի 30-ը՝ զեկուցման 1 - 3/5 էջ ծավալով Դրույթներն ուղարկելու գիտաժողովի կազմկոմիտե (Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժին) կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներից մեկով. jakobialex@yahoo.com (Ալեքսան Հակոբյան, հեռ. 093 84 13 76); bznazt@ymail.com (Ազատ Բոզոյան, հեռ. 093 85 44 07):

Նախատեսվում են հետեւյալ ընդհանուր թեմաները.
- Հայ-վրացական եւ հայ-աղուանական քաղաքական եւ պատմա-մշակութային առնչություններ, Կովկասյան մշակութային աշխարհ.
- Հայ-ռուսական քաղաքական եւ մշակութային առնչություններն ուշ միջնադարում.
- Հայ եւ արեւելաքրիստոնեական մատենագրություն, վիմագրություն, պատմագրություն, ձեռագրագիտություն, տեղանվանագիտություն, արվեստ եւ ճարտարապետություն.
- Արեւելյան աղբյուրագիտություն.
- Քրիստոնյա Երուսաղեմ.
- Արդի Կովկաս:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը: Զեկու-ցում¬ների տեւողութիւնը նախատեսվում է 15 րոպե, հարցերի եւ ելույթների համար՝ 5 րոպե:



Ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված
«Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը»
Հանրապետական երրորդ գիտաժողովի մասնակցության
Հ Ա Յ Տ
(մայիսի 17-18, 2018 թ., քաղ. Երեւան, ՀՀ)

Ազգանուն, անուն, հայրանուն (նաեւ՝ ռուսերեն եւ անգլերեն), ծննդ. թիվ --------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմակերպության, հաստատության անունը եւ հասցեն -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գիտական աստիճան, կոչում ----------------------------------------------------------------
Հեռախոսներ --------------------------------------------------------------------------
E-mail -------------------------------------------------------------------------------
Զեկուցման վերնագիրը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմկոմիտեի հասցեն է.
ՀՀ, 0025, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ
E-mail: jakobialex@yahoo.com ; bznazt@ymail.com
Հեռ. 093-84-13-76 (Ալեքսան Հակոբյան), 093 85 44 07 (Ազատ Բոզոյան), 010-56-50-29 (Աիդա Տոնոյան)

ԶԵԿՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(1 – 3-5 էջ, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5)

(անուն ազգանուն, վերնագիր՝ զեկուցման լեզվով)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

. title=
Copyright © 2008-2018; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)