ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2021.02.01
Երէկ` յունուարի 30-ին, ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ի եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի...
Երէկ` յունուարի 30-ին, ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ի եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի համագործակցութեան շրջանակներում ‹‹Էրեբունի›› թանգարանի Archaelectorium-ում ‹‹Բուն Աղուանք եւ Հայ Աղուանք. խնդիրներ եւ լուծումներ›› խորագրով դասախօսութեամբ հանդէս եկաւ յայտնի գիտնական, պատմական գիտութիւնների դօկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի ‹‹Քրիստոնեայ Արեւելք›› բաժնի վարիչ Ալէքսան Յակոբեանը։ Դասախօսութեան սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկան ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-Ի տնօրէն Միքայէլ Բադալեանը եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռոբերտ Ղազարեանը, ովքեր նշեցին, որ այս դասախօսութեամբ երկու հաստատութիւնների միջեւ սկիզբ է դրւում նոր եւ արդիւնաւէտ համագործակցութեան։ Դասախօսութեան աւարտից յետոյ մասնակիցները հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու Էրեբունի թանգարանում վերջերս բացուած ‹‹Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ եւ վերարժեւորում›› թեմայով ժամանակաւոր ցուցադրութեանը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)