ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2021.07.15
«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ»
«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ.
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ»
(Երևան, 2021 թ. նոյեմբերի 18–21)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը 2021 թ. նոյեմբերի 18-21-ին անցկացնելու է «Թուրքիան և Հարավային Կովկասը. աշխարհաքաղաքական նոր իրողությունները 21–րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով:
21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցան տարածաշրջանային լուրջ տեղաշարժեր։ Հստակ ուրվագծվեց Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման աճը: Մասնավաորապես` 2020 թ. սեպտեմբերին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում շոշափելիորեն փոխվեց նախկինում հաստատված ուժային հարաբերակցության պատկերը։ Կտրուկ ավելացավ Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում, էապես մեծացավ Ադրբեջանի դերն ու քաղաքական կշիռը, շոշափելի ռիսկեր ի հայտ եկան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար: Նոր ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում կենսական է Հայաստանի և Արցախի ազգային շահերի տեսանկյունից տարածաշրջանային զարգացումների առկա միտումների հավաստանշումը և դրա հիմքով անվտանգության ու ազգային շահերի իրատեսական քաղաքականության մշակումը։
Միջազգային գիտաժողովի հիմնական նպատակն է՝ դիտարկել Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը, Հարավային Կովկասում պանթյուրքական ծրագրերի իրականացման մարտահրավերները և վտանգները, մատնանշել հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպման հիմքերն ու պատճառները, գնահատել այդ փոխակերպման ազդեցությունը հետպատերազմյան իրողություններում և վերհանել հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների միտումները աշխարհաքաղաքական նոր իրողությունների լույսի ներքո, ինչը կարող է հիմք հանդիսանալ՝ բարձրացնելու ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի ապահովմանն ուղղված պետական որոշումների գնահատման և կայացման արդյունավետությունը։
Վերոնշյալ հարցերի ուսումնասիրությունը հատկապես կարևոր են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճման և նոր հավակնությունների համատեքստում։

Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումները պետք է վերաբերեն (սակայն չսահմանափակվեն) հետևյալ թեմաներին.
• Հարավային Կովկասում տեղի ունեցած քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները/ փոխակերպումները 21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում
• Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը (1991-2021 թթ.). առանձնահատկություններ, մարտահրավերներ ու հեռանկարներ
• Համաթյուրքականություն (պանթյուրքիզմ) և նոր օսմանականություն. գաղափարախոսություն և քաղաքականություն
• Թուրքիան և Ռուսաստանը Հարավային Կովկասում. մրցակցություն և համագործակցություն
• Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը
• Արցախյան 2020 թ. պատերազմը և Թուրքիայի տարածաշրջանային «նոր» քաղաքականությունը:
Գիտաժողովը բաց է հետազոտղների լայն շրջանակի համար:

Գիտաժողովի հայտերը պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 1-ը: Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում՝ շուրջ 200-400 բառ և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (CV): Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մասնակիցները ամփոփումը պետք է ներկայացնեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, արտերկրի հեղինակները` անգլերեն կամ ռուսերեն:
Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:
Գիտաժողովի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև իրենց զեկուոցումների թեմաները հադվածի տեսքով (անգլերեն լեզվով) մինչև հոկտեմբերի 15-ը:
Ներկայացված և հաստատված հոդվածները տպագրվելու են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից՝ առանձին ժողովածուով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերեն, անգլերենը:
Գիտաժողովի անհրաժեշտ նյութերը ուղարկել հետևյալ էլ-հասցեին` tsconference@orient.sci.am
Անհրաժեշտության դեպքում մուտքի արտոնագրի հրավերների նամակները մասնակիցներին կտրամադրվեն գրանցվելուց և նրանց մասնակցությունը հաստատվելուց հետո: Հրավիրող կողմը (մրցութային կարգով) կհոգա արտերկրից ժամանած մասնակիցների ճանապարհային և կեցության ծախսերը, եթե դրանք չեն ապահովվում իրենց հաստատությունների կողմից։

Ամփոփումները ուղարկել`
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Տառատեսակը` GHEA Grapalat (հայերեն տեքստի դեպքում), Times New Roman (այլ լեզուներով):
Այնուհետև անհրաժեշտ է ներկայացնել հիմնական տեքստը (շուրջ 200-400 բառ), որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1,5:

Տպագրության համար ներկայացվող տեխնիկական պահանջները

Հոդվածները ընդունվում են անգլերեն լեզվով, օտարազգի մասնակիցների դեպքում նաև ռուսերեն: Ամփոփումը ներկայացվում է հայերեն լեզվով (շուրջ 200-400 բառ):
Հոդվածները ընդունվում են առավելագույնը 15 էջ ծավալի սահմաններում (ներառյալ ամփոփումը): Տառատեսակը` GHEA Grapalat (հայերեն տեքստի դեպքում), Times New Roman (այլ լեզուներով):

Հոդվածներն ուղարկել՝
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և եկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:
Հաջորդ տողում բերվում են «Բանալի բառեր» (7-10 բառ), այնուհետև հաջորդում է հիմնական տեքստը (Times New Roman, տառաչափը 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,5) և հայերեն ամփոփումը (GHEA Grapalat, տառաչափը 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,5):
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով (footnote): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը, այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը (տառաչափը 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1):

Հոդվածները ուղարկել հետևյալ էլ-հասցեին` tsconference@orient.sci.am

Գիտաժողովի կազմկոմիտե

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)