ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2022.08.19
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը նախաձեռնում են

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
(ARMENIAN-SYRIAN RELATIONS. HISTORICAL ENCOUNTERS, CURRENT DEVELOPMENTS AND PERSPECTIVES)
խորագրով միջազգային աշխատաժողով


(նվիրված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին )


Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել գիտակիրառական հետևյալ հարցերը.
 Հայաստան-Սիրիա միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացման առանձնահատկությունները
 Հայաստան-Սիրիա հարաբերությունները տարածաշրջանային և արդի փոխակերպումների առանցքում
 Հայաստան-Սիրիա հարաբերությունները սիրիական ճգնաժամի շրջանում. մարտահրավերներ և հնարավորություններ

Աշխատաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և արաբերենը։

Ներկայացվող հայտերը մինչև այս տարվա հոկտեմբերի 3-ը (250 բառ՝ հայերեն) անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով anushtamrazyan84@gmail.com՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի կրտսեր գիտաշխատող Անուշ Թամրազյանին:
Աշխատաժողովը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբեր - նոյեմբերի ամիսներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահություն նիստերի կլոր դահլիճում: Կազմակերպչական որոշ հարցերի հստակեցումից հետո՝ հոկտեմբերի սկզբին, կհրապարակենք հստակ ամսաթիվը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)