ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2012.09.19
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը եւ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի ...
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
Արեւելագիտության ինստիտուտը
եւ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական
եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը (Մոսկվա)
2012 թ. հոկտեմբերի 17-18-ին Երեւանում անցկացնում են
«Ալբանիա-Աղուանք-Առան. էթնո-քաղաքական պատմության եւ քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրներ» թեմայով Միջազգային գիտաժողով

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչեւ 2012 թ. սեպտեմբերի 7-ը մասնակցության հայտն ուղարկեն գիտաժողովի կազմկոմիտե (ք. Երեւան, Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժին); e-mail: jakobialex@yahoo.com, davidkarapet@gmail.com; հեռախոսներ. 093 84 13 76 (Ալեքսան Հակոբյան), 091 26 27 11 (Դավիթ Կարապետյան):
Գիտաժողովի նիստերը տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ): Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը: Գիտաժողովի մասնակցության հրավերն ուղարկում է գիտաժողովի կազմկոմիտեն՝ գիտաժողովի աշխատանքների մասնակցության հայտն ստանալուց եւ քննարկելուց հետո, 10-օրյա ժամկետում:
Գիտաժողովի դրսեկ մասնակիցների օթեւանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Արտերկրից ժամանելու եւ մեկնելու ճանապարհային ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:

«Ալբանիա-Աղուանք-Առան. էթնո-քաղաքական պատմության եւ քրիստոնեական
մշակույթի հիմնախնդիրներ» Միջազգային գիտաժողովի մասնակցության
ՀԱՅՏ
(հոկտեմբեր 17-18, 2012 թ., ք. Երեւան, ՀՀ)
ազգանուն, անուն, հայրանուն, ծննդ. թիվ ---------------------------------------------------------------
կազմակերպության, հաստատության անունը եւ հասցեն -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
գիտական աստիճան, կոչում ----------------------------------------------------------------
հեռախոս --------------------------------------------------------------------------
e-mail -------------------------------------------------------------------------------
զեկուցման վերնագիրը (հնարավորության դեպքում՝ հայերէն, ռուսերէն եւ անգլերէն) ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կազմկոմիտեի հասցեն է. ՀՀ, 0025, ք. Երեւան, Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ, e-mail: davidkarapet@gmail.com, հեռ.. 091 26 27 11

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)