ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2014.05.05
2014 թ. ապրիլի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած «ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն


2014 թ. ապրիլի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած «ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով գիտաժողովի մասնակիցները կարող են ներկայացնել հոդվածներ մինչև 15 (տասնհինգ) համակարգչային էջ ծավալով (տառատեսակը` յունիկոդ (հայերեն, ռուսերեն, անգլերեն - Sylfaen), տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5): Նյութը պետք է պատրաստվի տեքստային խմբագիր WORD 97-2003-Ի միջոցով, ԱՌԱՆՑ ՏՈՂԱԴԱՐՁԻ: Սահմանվում է հետևյալ Page Setup: Paper size-A4, Top, Bottom, Left, Right - 2,5 cm):
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1: Հոդվածի վերջում ներկայացնել նաև անգլերեն լեզվով ամփոփում:
Հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը տալ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նշել նաև գիտական աստիճանը (եթե առկա է), ինչպես նաև աշխատանքի վայրի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՐԻՉՈՎ և ԹՂԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ, ՄԻԱՅՆ ՆՇՎԱԾ ՏԱՌԱՏԵՍԱԿՈՎ՝ SYLFAEN:
Հոդվածների ներկայացման ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 2014 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը (հասցե՝ Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, 10-րդ հարկ. փոխտնօրեն Ռոբերտ Ղազարյանին, հեռ. 56-52-11):

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)