ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2015.04.15
Երիտասարդ արևելագետների XXXVI գիտաժողով
Հարգելի՛ գործընկեր,

Դուք հրավիրվում եք մասնակցելու Երիտասարդ արևելագետների XXXVI գիտաժողովին, որը տեղի կունենա 2015 թ. հուլիսի 1-2-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: Գիտաժողովը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Գիտաժողովին կարող են մասնակցել միայն մինչև 35 տարեկան հետազոտողները: Մագիստրատուրայում ուսանող հետազոտողների մասնակցությունը հնարավոր է գիտական ղեկավարների երաշխավորմամբ: Հավանության արժանացած զեկուցումների նյութերը հոդվածների տեսքով կհրատարակվեն «Մերձավոր Արևելք» ժողովածուի հերթական հատորում:

● Համակարգը՝ Microsoft Word 97-2003, A4 չափի, / Page Setup-Top, Bottom, Left, Right - 2,5 cm/, 4 էջից ոչ ավելի (հիմնադրույթների ամփոփումները ներկայացնել անգլերենով, մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց-ման խորագիրը/):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն, ռու¬սերեն և անգլերեն):
● Տառերի չափը` 12 (հղումների համար` 10), հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ (հղումների ձևը տե՛ս «Մերձավոր Արևելք» ժողովածուի նախորդ հատորներում կամ հետևյալ հասցեում. http://orient.sci.am/news_view.php?arch=&id=58&langid=1 ):

Ներկայացվող նյութերում պետք է պահպանված լինի հետևյալ հերթականությունը`
ա) հեղինակի անունը,ազգանունը,
բ)խորագիրը,
գ) տեքստը,
դ) ամփոփումը,
ե)տվյալներ զեկուցողի մասին (նշել աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսը, էլ-փոստը):

Զեկուցման տևողությունը` մինչև 15 րոպե:

Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները մինչև 2015 թ. հունիսի 1-ը ներկայացնել կամ ուղարկել Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` 093 587809, (+374 10) 583382
Էլ. փոստ` gor_margaryan@mail.ru
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ


. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)