ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2016.08.09
«ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎՐԱՍԻԱ» ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՀՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հրատարակության է պատրաստում «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐԱՍԻԱ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ:
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՒ Ս.Թ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Պարբերականի պահանջներին ու հղումների համակարգին կարող եք ծանոթանալ ստորև։

Բոլոր հեղինակները պարտավոր են ուղարկվող գիտական հոդվածները համապատասխանեցնել «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի ոճային հետեւյալ պահանջներին`

1. Տառատեսակը` Sylfaen
2. Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
3. Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրություններինը` 1:
4. Ծանոթագրությունների և նշվող աղբյուրների համար օգտագործել footnote:
5. Ներկայացնել հեղինակի անուն ազգանունը և հոդվածի վերնագիրը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
6. Ներկայացնել նաև հեղինակի գիտական կոչումը, աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն, ինչպես նաև հակիրճ տեղեկություն աշխատատեղի, հետաքրքրությունների և ուսումնասիրությունների ոլորտների վերաբերյալ:

Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկություններին և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում պարբերականի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածների տեքստերը չընդունել քննարկման:

Գրքերի, պարբերականների, ինտերնետային ռեսուրսների և այլ աղբյուրների օգտագործման դեպքում կիրառել հետևյալ սկզբունքները.


Մենագրություն.
Պ. Պողոսյան, Հայաստանի հարևան երկրները, Երևան, 2000, էջ 12:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պ. Պողոսյան, նշվ. աշխ., էջ 14:

Համատեղ աշխատանքների դեպքում.
Պ. Պողոսյան և Ա. Արմենյան, Հայ-չինական հարաբերությունները, Երևան, էջ 34:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պ. Պողոսյան և Ա. Արմենյան, նշվ. աշխ., էջ 39:

Հոդված պարբերականից.
Ա. Հովհաննիասյան, «Սիրիայի արտաքին քաղաքականությունը 2000-2010թթ.», Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատ. 27, Երևան, 2000, էջ 34:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Ա. Հովհաննիասյան, նշվ. աշխ., էջ 45 :

Օտարալեզու պարբերականի դեպքում.
A. Armenyan, “Turkey’s religious policy”, Turkic and Ottoman Studies, Ed. by R. Safrastyan, vol.
7, no. 3, 2000, p. 34:

Անտիպ թեզ կամ ատենախոսություն.
Ա. Արմենյան, «Իրան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցությունը 2000-
2010թթ.», անտիպ թեկնածուական ատենախոսություն, Երևանի պետական
համալսարան, 1994, էջ 86:

Ինտերնետային հոդվածներ և կայքեր.
Ա. Արմենյան, «Թուրք-տաջիկական հարաբերությունները 1991-1994թթ.», 12.05.2012,
http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-warns-turkey-against-buying-chineserussian-
air-defense-systems-2011-07-25
.
Նոթ. ինտերնետային հղման դեպքում կայքի հասցեն պետք է նշվի ամբողջությամբ և
հնարավորության դեպքում նշվի նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:

Հոդվածներ օրաթերթերից.
Ա. Արմենյան, «ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան», Առավոտ,
հուլիսի12,2004:

Գիտաժողովի զեկուցում կամ հոդված.
Ա. Արմենյան, «Թուրք-չինական հարաբերությունները», Երիտասարդ Արևելագետների
համապետական համաժողով, Երևան, հուլիսի 18-21 (հրատարակման վայրը, տարեթիվը,
էջի համարը)

Նկար և աղյուսակ.
Եթե անհրաժեշտություն կա հոդվածի մեջ ընդգրկել նկարներ, աղյուսակներ և թվեր, ապա
դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi):

Տառադարձման կամ առանձին հարցերի կապակցությամբ խնդրում ենք կապվել
խմբագրության հետ (հեռ. 010 583882; 095330696 Ն. Նավասարդյան):


«Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդ

. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)