ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2016.10.24
Երիտասարդ արևելագետների XXXVII գիտաժողովի
Հարգելի՛ գործընկեր,

Դուք հրավիրվում եք մասնակցելու Երիտասարդ արևելագետների XXXVII գիտաժողովին, որը տեղի կունենա 2016 թ. նոյեմբերի 24-25-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:
Գիտաժողովը նվիրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:

Մագիստրատուրայում ուսանող հետազոտողների մասնակցությունը հնարավոր է գիտական ղեկավարների երաշխավորմամբ: Հավանության արժանացած զեկուցումների նյութերը հոդվածների տեսքով կհրատարակվեն «Մերձավոր Արևելք» ժողովածուի հերթական հատորում:


Ներկայացվող հայտերում պետք է պահպանված լինի հետևյալ հերթականությունը`
ա) հեղինակի անունը, ազգանունը,
բ)խորագիրը,
գ)տվյալներ զեկուցողի մասին (նշել աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսը, էլ-փոստը):

Զեկուցման տևողությունը` մինչև 15 րոպե:

Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2016 թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել կամ ուղարկել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` 093 587809, (+374 10) 583382
Էլ. փոստ` gor_margaryan@mail.ru

ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)