ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2017.05.11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐԱՍԻԱ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հոդվածների ընդունման, գրախոսման կարգն ու ժամանակացույցը


«Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացվող հոդվածների ձեռագրերը ընդունվում են պարտադիր պայմանով, որ աշխատանքը նախկինում չի հրապարակվել տպագիր կամ էլեկտրոնային ձեւաչափերում եւ տվյալ պահին ներկայացված չէ տպագրության այլ հրատարակության:
«Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացված հոդվածների ձեռագրերը նախապես մանրամասն քննարկվում եւ գնահատվում են խորհրդի կողմից: Տպագրության համար աննպատակահարմար հոդվածները ներկայացման վերջնաժամկետից 15 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են հեղինակներին՝ առանց մանրամասն մեկնաբանությունների:
Խմբագրական խորհրդի կողմից նախնական հավանության արժանացած հոդվածները անանուն գրախոսության նպատակով ուղարկվում են համապատասխան ոլորտի մասնագետներին: Եթե գրախոսված ձեռագրում հրատարակման համար անհրաժեշտ փոփոխությունների կարիք է լինում, խմբագրական խորհրդի կողմից հանգամանալից գնահատվում են գրախոսողի բոլոր դիտարկումները եւ հոդվածների հեղինակներին կարեւոր հարցերի վերաբերյալ ներկայացվում են առաջարկներն ու մեկնաբանությունները: Մեկ շաբաթ ժամկետում հեղինակի կողմից համապատասխան ճշգրտումները կատարելուց հետո հոդվածները կհանձնվեն տպագրության:

Պարբերականի պահանջները եւ հղումների համակարգը


Բոլոր հեղինակները պարտավոր են գիտական հոդվածները համապատասխանեցնել «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդի կողմից ներկայացված սույն տեխնիկակակն պահանջներին`
1. Հեղինակի անուն ազգանունը և հոդվածի վերնագիրը պետք է ուղեկցվեն անգլերեն թարգմանությամբ:
2. Հոդվածին կից ներկայացնել համառոտագիր եւ բանալի բառեր: Համառոտագիրն ու բանալի բառերը տալ նաեւ անգլերեն թարգմանությամբ: Համառոտագրում անհրաժեշտ է փաստարկել հետազոտության հիմնական նպատակը, արդյունքները եւ տալ հակիրճ եզրակացություն, անհրաժեշտ է խուսափել հղումներից եւ հապավումներից: Ապահովել առավելագույն՝ 6 բանալի բառ, խուսափելով ընդհանրական արտահայտություններից եւ բազմակի հասկացություններից (օրինակ՝ եւ, ու, համար… ): Բանալի բառերը օգտագործվելու են ինդեքսավորման նպատակով:
3. Ներկայացնել հեղինակի գիտական կոչումը, աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն, ինչպես նաև հեղինակի մասին հակիրճ տեղեկություն աշխատատեղի, գիտական հետաքրքրությունների և ուսումնասիրությունների ոլորտների վերաբերյալ (հայերեն եւ անգլերեն):

Հեղինակի մասին հակիրճ տեղեկության օրինակ.
Արաքս Փաշայան, պ. գ. թ., դոցենտ

Աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնում որպես ավագ գիտաշխատող: Զբաղվում է արաբական երկրների ներքին և արտաքին հիմնախնդիրների, Իսլամական համագործակցություն կազմակերպության, ինչպես նաև քաղաքական իսլամի ուսումնասիրությամբ:
Araks Pashayan Assoc. Prof., PhD,
Senior Research Fellow of the Department of Arab Countries at the Institute of Oriental Studies, NAS RA. Main fields of her research include domestic and foreign political issues of Arab Countries, Organisation of Islamic Cooperation, as well as political Islam.

4. Հոդվածի տառատեսակը` Sylfaen
5. Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
6. Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրություններինը` 1:
7. Ծանոթագրությունների և նշվող աղբյուրների համար օգտագործել footnote գործիքը:

Հղումների համակարգ.
Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկություններին և ակնկալում, որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում պարբերականի խմբագրական խորհուրդն իրավունք է վերապահում հոդվածների տեքստերը չընդունել քննարկման:


Գրքերի, պարբերականների, ինտերնետային ռեսուրսների և այլ աղբյուրների օգտագործման դեպքում կիրառել հետևյալ սկզբունքները.


Մենագրություն.
Պ. Պողոսյան, Հայաստանի հարևան երկրները, Երևան, Լիմուշ հրատարակչություն, 2000, էջ 12:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պ. Պողոսյան, նշվ. աշխ., էջ 14:

Համատեղ աշխատանքների դեպքում.
Պ. Պողոսյան, Ա. Արմենյան, Հայ-չինական հարաբերությունները, Երևան, Զանգակ-97, էջ 34:
Տեքստում հետագա հղումների դեպքում` Պ. Պողոսյան, Ա. Արմենյան, նշվ. աշխ., էջ 39:

Հոդված պարբերականից.
Ա. Արմենյան, «Սիրիայի արտաքին քաղաքականությունը 2000-2010թթ.», Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատ. 27, Երևան, 2000, էջ 34:

Տեքստում հետագա հղումների դեպքում` Ա. Արմենյան, նշվ. աշխ., էջ 45 :

Օտարալեզու պարբերականի դեպքում.

A. Armenyan, “Turkey’s religious policy”, Turkic and Ottoman Studies, vol. 7, no. 3, 2000, p. 34:
Հետագա հղումների դեպքում` A. Armenyan, նշվ. աշխ., էջ. 34:

Ինտերնետային հոդվածներ և կայքեր.

Ա. Արմենյան, «Թուրք-տաջիկական հարաբերությունները 1991-1994թթ.», http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-warns-turkey-against-buying-chinese-russian-air-defense-systems-2011-07-25, [մատչելի էր՝ 12.06.2016]

Ինտերնետային հղման դեպքում կայքի հասցեն պետք է նշվի ամբողջությամբ և նշվի նաև կայքի դիտման վերջին ամսաթիվը:

Հոդվածներ օրաթերթերից.
Ա. Արմենյան, «ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան», Առավոտ, հուլիսի12,2004:

Գիտաժողովի զեկուցում կամ հոդված.

Ա. Արմենյան, «Թուրք-չինական հարաբերությունները», Երիտասարդ Արևելագետների միջազգային գիտաժողով, Երևան, հուլիսի 18-21 (հրատարակման վայրը, հրատարակիչը, տարեթիվը, էջի համարը):

Գրախոսական.
Գրքի վերնագիրը (թարգմանությունը, եթե գիրքն օտարալեզու է) գրքի հեղինակ(ների) անուն-ազգանունը, (հրատարակման վայրը, հրատարակիչը, տարեթիվը, ընդհանուր էջերի քանակը): Գրախոսի անուն-ազգանունը, գիտական կոչումը և աշխատանքի վայրը պետք է նշվեն գրախոսության վերջում:

Նկար և աղյուսակ.
Եթե անհրաժեշտություն կա հոդվածի մեջ ընդգրկել նկարներ, աղյուսակներ և թվեր, ապա դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi):


Տառադարձման կամ առանձին հարցերի կապակցությամբ խնդրում ենք կապվել խմբագրության հետ (հեռ. 010 583882; 095330696 Ն. Նավասարդյան):

«Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդ
06.04.2017թ.

. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)