ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2018.11.19
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի և ԳԱԱ Գիտակրթական...
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը և ՈւԳԸ-ն անց են կացնում «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը:

Դասախոսություններով հանդես կգան՝

Նոյեմբերի 23 - բ.գ.թ. Արմեն Իսրայելյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կառավարության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:

Նոյեմբերի 24 - պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հայկական հարցի հոլովույթը 1940-ական թթ.-ից մինչև արդի փուլը»:

Նոյեմբերի 28 - պ.գ.թ. Բենաիմին Մաիլյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հետխորհրդային Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ աբխազական և հարավօսական հիմնահարցերի համատեքստում»:

Նոյեմբերի 29 - պ.գ.թ. Լիանա Մամյան (Երևանի պետական համալսարան), թեմա՝ «Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների գործունեության առանցքում»:

Դեկտեմբերի 1 - Ծաղկանուշ Միրզոյան (Հայաստանի ազգային պետական համալսարան), թեմա՝ «Տարածաշրջանային կլիմայական փոփոխությունները և բնակչության պարենային անվտանգության հիմնախնդիրները»:


Դասընթացները տեղի կունենան նոյեմբերի 23, 24, 28, 29-ին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին, Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք) 2-րդ հարկի 2.1 լսարանում:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)