ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2018.12.11
2018թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է կլոր-սեղան...
2018թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է կլոր-սեղան քննարկում «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» թեմայով: Հիմնական զեկուցումներից հետո տեղի կունենա քննարկում: Սիրով հրավիրում ենք թեմայով հետաքրքրվող մասնագետներին և հետազոտողներին: Քննարկումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում: Հասցե՝ Բաղրամյան 24 Գ: Մուտքն ազատ է:

Ծրագիր

Զեկուցումներ
1. Լևոն Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ավագ գիտաշխատող
«Թուրքիայի անվտանգային քաղաքականության արդի միտումները. ներքին և արտաքին գործոնների համախումբը»
2. Տաթևիկ Մանուկյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, գիտաշխատող
«Քրդական գործոնը Թուրքիայի արդի տարածաշրջանային անվտանգային քաղաքականության մեջ»
3. Անուշ Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ավագ գիտաշխատող
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրն արդի աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում»
4. Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ակադեմիկոս
«Աշխարհաքաղաքական միտքն ու հայեցակարգային մոտեցումներն արդի Թուրքիայում»
(Զեկուցումների տևողությունը 10 րոպե)

Քննարկում և ամփոփում

. title=
Copyright © 2008-2019; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)