ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2020.11.04
Մեր հայրենիքի անբաժանելի մասի՝ Արցախի դեմ...
Մեր հայրենիքի անբաժանելի մասի՝ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ու տարաբնույթ ահաբեկչական խմբավորումների սանձազերծած պատերազմի օրերին համայն հայության հետ միասին հայ արևելագետները ևս շարունակում են իրենց ջանքերը ներդնել հաղթանակի նվիրական գործին։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները հայկական և օտարերկրյա մեդիա հարթակներում հանդես են գալիս ելույթներով, վերլուծական նյութերով, հոդվածներով՝ նպաստելով պատերազմի վերաբերյալ իրական և հայանպաստ տեղեկատվության տարածմանը: Ինստիտուտի աշխատակիցները ակտիվ մասնակցում են համազգային դրամահավաքներին։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները նաև առաջնագծում են:
Պատերազմը շարունակվում է, և միայն միասնական, համազգային համառ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հասնել ցանկալի հաղթանակին:
Քաղաքակրթական արժեքներ կրողը և պաշտպանողը՝ Հայը պիտի՛ հաղթի։

. title=
Copyright © 2008-2021; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)