ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2022.03.25
ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
(հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան)


Հարգելի գործընկերներ,
սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու

ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
(հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ


Որը կկայանա 2022 թ. սեպտեմբերի 5 -ին և 6 –ին Երևանում:

Միջազգային գիտաժողովը նվիրված է Կովկասյան տարածաշրջանի որպես մշակութային փոխառնչությունների և միջազգային առևտրի խաչմերուկ հանդիսանալու, Կովկասի պատմության, մշակույթի և այլ հարցերի քննարկմանը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Զեկուցման նյութերը հրատարակվելու են: Զեկուցման տևողությունը սահմանված է 15 րոպե:


Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

 Կովկասը որպես միջազգային առևտրի խաչմերուկ (հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան)
 Կովկասը մշակութային փոխառնչությունների խաչմերուկ
 Քրիստոնեությունը, իսլամը և մյուս դավանանքները Կովկասյան տարածաշրջանում

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՁԵՎ



Գիտաժողովի մասնակցության հայտը և զեկուցման դրույթները անհրաժեշտ է ուղարկել մինչև ս.թ. հունիսի 30-ը հետևյալ էլ.փոստին gor_margaryan@live.com



Անուն ազգանուն ……………………………………………


Կոչումը, աստիճանը, զբաղեցրած պաշտոնը ….…………………………………………

Բջջային հեռախոսահամար և էլ.փոստ …………………………………..………


Զեկուցման վերնագիրը և զեկուցման դրույթները (մինչև հազար բառ)………………………………………………………………………………………………………………………………………

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Իվ. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ:
Գիտաժողովին ներկայացված զեկույցները հրատարակվելու են որպես ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Վրաստանի Իվ. Ջավախիշվիլիի անվան Պատմության և հնագիտության ինստիտուտների համատեղ հրատարակություն: Գիտաժողովը տեղի է ունենալու Երևանում 2022 թ. սեպտեմբերի 5-ին և 6-ին:

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)