ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
2009.10.06
Արևելաասիական ուսումնասիրություններ, հատոր I, Երևան, 2009
Արևելաասիական ուսումնասիրություններ, հատոր I, Երևան, 2009, գլխավոր խմբագիր` պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյան, 162էջ:

2002թ. ՀՀ կառավարության որոշումով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ստեղծվեց Արևելաասիական ուսումնասիրությունների բաժին: Սույն ժողովածուն, որը որպես այդպիսին առաջինն է, այդ բաժնի աշխատակիցների կազմած ժողովածուն է, որը բաղկացած է երկու մասից:
Առաջին` “Հոդվածներ” մասում զետեղված են բաժնի աշխատակիցների հոդվածները, նվիրված հայ արևելագիտության արևելաասիական ուղղությանը, Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի հետ ՀՀ միջպետական հարաբերությունների, Մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում վերոնշյալ պետությունների քաղաքական և տնտեսական հետաքրքրություններին և այլ արդիական խնդիրների լուսաբանությանը:
Երկրորդ մասում տեղ են գտել Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի որոշ գիտական կենտրոնների հետ գիտական համագործակցության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ստորագրած համապատասխան Հուշագրերը և այլ փաստաթղթեր:
Նախատեսված է արևելագետների, միջազգայնագետների, պատմաբանների և Արևելքով հետաքրքրվող այլ մասնագետների և ուսանողության համար:
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)