ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտների և հայցորդների ատեստացիա։

Երիտասարդ հետազոտողները ներկայացրեցին վերջին շրջանում իրենց կատարած գիտահետազոտական աշխատանքները՝ հոդվածները, գիտաժողովներում ունեցած ելույթները, ինչպես նաև ասպիրանտուրայի դասընթացների արդյունքները։