«Արևելյան աղբյուրագիտություն» պրակ 5 ժողովածուի ներկա հատորում իրենց հոդվածներն են հրապարակել Հայաստանի և արտասահմանցի մի շարք արևելագետներ։
Ընդգրկված հոդվածները հրապարակված են ըստ նյութերի ժամանակագրական հերթականության՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով։ Մի շարք հեղինակների հոդվածները վերաբերվում են պատկերամարտությանը։ Ընթերցողն այս ժողովածուում կգտնի հրապարակումներ հայագիտության, աղբյուրագիտության, բյուզանդագիտության, կովկասագիտության, իրանագիտության և թյուրքագիտության բնագավառներից։
Նախատեսվում է արևելագետների, հայագետների և ընթերցողների լայն շրջանակների համար: