ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) միջև: 

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) միջև: Հուշագրով ամրագրվում են գիտակրթական համագործակցության ընդլայման և հետազոտական նոր ուղղություններով առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել հիմնարար և կիրառական հետազոտություններ Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի անվտանգային հարցերի վերաբերյալ, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական համակարգերի ուսումնասիրության ոլորտում, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային շրջանակների, ռազմավարական, տնտեսական, էթնիկական և կրոնական ուղղություններով։ Ինչպես նաև, համատեղ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի և դերակատարման թեմաներով, ՀՀ մերձավորաևելյան քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ և այլն: Հուշագրի շրջանակներում նախատեսվում են նաև գիտավերլուծական համատեղ միջոցառումների կազմակերպում:

Ըստ հուշագրի՝ իրականցվելու է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների և խնդիրների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, կողմերի գրադարանների, ֆոնդերի համատեղ օգտագործման հասանելիության ապահովում և միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների նյութերի փոխանակում։

Հուշագրի համաձայն՝ աշխատանքներ կիրականացվեն նաև, համաշխարհային և տարածաշրջանային հակամարտությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ օպերատիվ-ռազմավարական, տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների ուղղությամբ:

Ստորագրելով հուշագիրը՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, գիտության և կրթության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը բարձր են գնահատել սույն գիտահետազոտական կառույցների միջև սերտ համագործակցության ծավալումն ու մասնագիտական բնագավառներում համատեղ հիմնարար, կիրառական հետազոտությունների իրականացումը և  դրանց նշանակալի դերը հայրենական գիտության զարգացման գործում։

Հուշագրի կնքմանը մասնակցել են ակադեմիկոս Ռ․ Սաֆրաստյանը, ԳԱԱ ԱԻ Թուրքիայի բաժնի վարիչ Լ․ Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Սերոբ Սուջյանը։