ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հեղինակավոր «Byzantinische Rechtsgeschichte im internationalen Context» գրքում լույս է տեսել ԳԱԱ ԱԻ Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանի «The Isaurian Nomos Stratiotikos in the Legal System of Cilician Armenia» հոդվածը։

Հոդվածը նվիրված է բյուզանդական և հայ իրավունքի մեջ զինվորական գործի պատմությանը (Էկլոգա, զինվորաց օրենսգիրք, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»)։ Այդ հուշարձանները հայագետներին հնարավորություն կտան խորը վերլուծություն կատարել միջնադարյան հայ հասարակության մեջ զինվորականների ունեցած դերի և դիրքի մասին։ Հոդվածը մանրամասն ներկայացնում է Կիլիկիան թագավորության մեջ զինվորական օրենքի գործադրության առանձնահատկությունները։ Նման ուսումնասիրությունները չափազանց կարևոր են Հայաստանի միջնադարյան ֆեոդալական հասարակության մեջ դրանց դերը պարզելու և ուսումնասիրելու համար։

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի կողմից՝ 21T-6A286 ծածկագրով հաստատված հետազոտական ​​նախագծի շրջանակներում։