Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում 2023 թվականի մարտի 23-24-ի տեղի էր ունեցել ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողովը։
Գիտաժողովին Հայաստանից մասնակցել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը։
Գիտաժողովին Գ․ Իսկանդարյանը հանդես էր եկել «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» զեկույցով։
ՀՀ ԳԱԱ ԱԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանի զեկույցը հոդվածի տեսքով 2024-ին տպագրվել է "Shanghai Cooperation Organisation: Reconnect-Rejuvenate" գրքում։