ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

ՀՀ ԳԱԱ ԱԻ Հին արևելքի բաժնի գիտաշխատող, «Կինը արևելքում» ժողովածուի խմբագիր Մարիամ Խանզադյանը  հյուրընկալվել էր Հանրային ռադիոյի «Հասարակ գիտություն» հաղորդմանը։

Նա խոսել է «Կնոջ հասարակական և քաղաքական դերը արևելքում» թեմայով։ Հարցազրույցի ժամանակ Մ․ Խանզադյանը ներկայացրել է «Կինը արևելքում» ժողովածուն, որը ընդգրկում է 2022 թ. սեպտեմբերի 22- 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում անցկացված «Կանայք արևելքում» միջազգային գիտաժողովի նյութերը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Հանրային ռադիոյի յութուբյան ալիքում՝ հետևյալ հղումով։