
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ էր այցելել Վենետիկի գիտության, բանասիրության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս-Լևոն Զեքիյանը։
Հանդիպման ժամանակ ԱԻ տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանն ընդգծեց, որ պրոֆեսոր Զեքիյանի մեծ ջանքերի և ավանդի շնորհիվ Իտալիայում և առհասարակ Եվրոպայում սկսեց գործել հայագիտական լուրջ դպրոց, որն այժմ էլ ակտիվորեն աշխատում է համատեղ գիտական նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պրոֆեսոր Զեքիյանը շեշտեց, որ համագործակցության շրջանակների ընդլայման և արևելագիտության ինստիտուտի հետ հետազոտական նոր նախագծերի իրականացման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ։


