ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

 Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ էր այցելել Վենետիկի գիտության, բանասիրության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ,  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս-Լևոն Զեքիյանը։

Հանդիպման ժամանակ ԱԻ տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանն ընդգծեց, որ պրոֆեսոր Զեքիյանի մեծ ջանքերի և ավանդի շնորհիվ Իտալիայում և առհասարակ Եվրոպայում սկսեց գործել հայագիտական լուրջ դպրոց, որն  այժմ էլ ակտիվորեն աշխատում է համատեղ գիտական նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պրոֆեսոր Զեքիյանը շեշտեց, որ համագործակցության շրջանակների ընդլայման և արևելագիտության ինստիտուտի հետ հետազոտական նոր նախագծերի իրականացման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ։