2024 թ. մայիս և հուլիս ամիսներին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գործող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 006 "Համաշխարհային պատմություն՛՛ մասնագիտական խորհրդում պաշտպանած երեք ատենախոսները՝ Տաթևիկ Հակոբյանը (թեման՝ ՛՛Սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքական կերպարի արտացոլումը թուրքական պատմագրության մեջ (XX դ II քառորդ – XXI դ. սկիզբ, պաշտպանել է է.005 ՛՛Պատմագրություն, աղբյուրագիտություն՛՛ մասնագիտությամբ), Վերա Սահակյանը (թեման՝ ՛՛Թեշքիլաթ-ը Մախսուսա կազմակերպության գործունեությունը Օսմանյան կայսրությունում՛՛, պաշտպանել է է.00.02 ՛՛Համաշխարհային պատմություն՛՛ մասնագիտությամբ) և Աստղիկ Հայրապետյանը (թեման՝ ‘’ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում (2000-2008)’’, պաշտպանել է է.00.02 ՛՛Համաշխարհային պատմություն՛՛ մասնագիտությամբ), ԲԿԳԿ-ի կողմից ստացել են պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի իրենց դիպլոմները: