ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։

 

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարևորեցին համագործակցությունը երկու ինստիտուտների միջև:

Ըստ էության՝ սա 2007թ․-ին  երկու ինստիտուտների միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի թարմացումն էր, որի շրջանակներում մինչ այժմ երկու կառույցները ակտիվորեն համագործակցել են։

Ըստ պայմանագրի՝  կողմերը պարտավորվել են համագործակցել գիտահետազոտական ոլորտում, իրականացնել մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ապահովել պայմանագիր  կնքող կողմերի գրադարանների և ընթերցասրահների ազատ օգտագործման հնարավորություն։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեցին, որ սա հիմք կդառնա գիտական ոլորտում նոր հետազոտությունների իրականացման, ինչպես նաև համատեղ միջոցառումների անցկացման համար։