ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշտադիտարկում է իրականացրել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և տվել անաչառ փորձագիտական կարծիք։

Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ Արևելագիտության ինստիտուտը ներկայացրել է ութ տասնյակ հրատարակված, հրատարակության փուլում գտնվող և հրատարակության հանձնված  հոդվածներ (ՄԳՇ կամ ԲԿԳԿ ցանկում)։  Կազմակերպվել է վեց գիտական միջոցառում, իսկ ԱԻ գիտաշխատողները մասնակցել են 30 գիտաժողովի, որից ութը՝ արտերկրում։ Ինստիտուտը համագործակցում է տեղական և միջազգային գիտակրթական կենտրոնների հետ։ Վերջին մեկուկես  տասնամյակում ինստիտուտը սերտացրել է  համագործակցությունը ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Որպես եզրակացություն փորձագետները նշել են․ «Եղած ռեսուրսներով՝ Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցները նկատելի աշխատանքներ են կատարել ՀՀ հարևան պետությունների, Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ գիտական հետազոտություններ կատարելու ուղղությամբ»։ Փորձագիտական եզրակացության համաձայն․ «Արևելագիտության ինստիտուտը միանշանակ ՀՀ ԳԱԱ առաջատար երեք գիտական հիմնարկների թվում կարելի է ընկալել։ Գիտնականները տպագրվում են ՄԳՇ ամսագրերում, իրականացնում դրամաշնորհային ծրագրերով նախատեսված հետազոտությունները։ Սակայն միանշանակ կա ընդհանուր ինստիտուտի փուլային զարգացման, նոր ստորաբաժանումների հիմնական ու եղածների վերաթարմացման կարիք»։

Շնորհակալ ենք ԳՊԿ անկախ փորձագետներին ինստիտուտի աշխատանքները դրական գնահատելու, և ինստիտուտի զարգացման վերաբերյալ մի շարք կառուցողական առաջարկներ անելու համար։ Դրանք  անպայմանորեն հաշվի կառնվեն՝ ի շահ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի շարունակական զարգացման։