Լույս է տեսել "Պատկերապաշտության և պատկերամարտության խնդիրը Հայաստանում և Բյուզանդիայում" հոդվածների ժողովածուն՝ Ազատ Բոզոյանի խմբագրությամբ։
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 21T-6A286 ծածկագրով թեմայի ֆինանսավորման շրջանակներում։ Գիրքն ուղղված է բյուզանդագետներին, հայագետներին, աստվածաբաններին, արվեստաբաններին և ընթերցողների լայն գիտական հասարակությանը։