ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի նոյեմբերի 20-22-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Գոհար Մխիթարյանը զեկույցով հանդես է եկել ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած «Արխիվային արևելագիտություն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովին մասնակցել են մեկ տասնյակից ավել երկրների 100-ից ավելի ներկայացուցիչներ։