ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2024 թվականի նոյեմբերի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արևելագետների 43-րդ գիտաժողովը։

Այս տարվա գիտաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց արևելագիտության արդիական և բազմաշերտ խնդիրներին։ Գիտաժողովին մասնակցեցին 23 երիտասարդ հետազոտողներ ՀՀ ԳԱԱ արևելագիտության, հնագիտության, արվեստի ինստիտուտներից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, «Օրբելի» կենտրոնից, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից:

Երիտասարդ արևելագետների գիտաժողովը հնարավորություն է երիտասարդ գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց հետազոտությունների արդյունքները, լսելու փորձառու մասնագետների կարծիքներ և ներգրավվելու մասնագիտական դիսկուրսում։

Գիտաժողովը նպատակ ուներ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո համախմբել երիտասարդ գիտնականներին, խթանել գիտական փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցությունը, նպաստել նոր գիտական մոտեցումների մշակմանը՝ աջակցելով հետազոտությունների որակի բարձրացմանն ու ոլորտում նորարարական գաղափարների տարածմանը։