ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հարգելի գործընկերներ

Հրատարակության է նախապատրաստվում «Բանբեր Արևելագիտության  ինստիտուտի» (Bulletin of the Institute of Oriental Studies) հերթական համարը, որի մեջ կարող են ընդգրկվել արևելագիտության, կովկասագիտության և հայագիտության տարբեր ոլորտներին (պատմություն, աղբյուրագիտություն, հնագիտություն, բանասիրություն, քաղաքագիտություն, մշակույթ) վերաբերող հոդվածներ և գրախոսություններ: «Բանբեր Արևելագիտության  ինստիտուտի» (ԲԱԻ) պարբերականը լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Այն գրախոսվող, բաց հասանելիությամբ, միջազգային կարգապահոցներում և շտեմարաններում ինդեքսավորվող գիտական հոդվածների ժողովածու է: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ամսագրի կայքէջից banberorient.sci.am