
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի "Bulletin of the Institute of Oriental Studies" գիտական պարբերականի` 2024 թվականի առաջին համարը։
Պարբերականի այս համարում տեղ են գտել Հայաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Վրաստանի և Իտալիայի տարբեր գիտական կենտրոնների հետազոտողների ուսումնասիրություններ։
Պարբերականը ինդեքսավորվում է ERIHPLUS (European Reference Index for the Humanities), Dimensions, DOAJ (Directory of Open Access Journals) , РИНЦ (Российский индекс научного цитирования) միջազգային գիտա-տեղեկատվական շտեմարաններում։
Հոդվածները հասանելի են Արևելագիտության ինստիտուտի թվային գրադարանում։