ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալեդ Ալխուրայնեջին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ։ Արևելագիտության ինստիտուտը բարձր է գնահատում Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված բարեկամական ու համագործակցային հարաբերությունները և վստահ է, որ դրանք կշարունակեն ամրապնդվել՝ նպաստելով երկկողմ գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանը։ Մաղթում ենք Քուվեյթի ժողովրդին խաղաղություն, կայունություն և շարունակական առաջընթաց: