ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս․թ․ փետրվարի 3-ից 14-ը  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Researcher Connect» Բրիտանական խորհրդի մասնագիտական զարգացման առցանց դասընթացը (https://www.britishcouncil.org/education/he-science/researcher-connect): Դասընթացին առաջին անգամ մասնակցել են հայաստանյան 25 հետազոտողներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել է բարձր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել են լավագույն 25-ը։

Դասընթացը միտված է աջակցելու թե՛ երիտասարդ, թե՛ արդեն փորձառու հայաստանյան հետազոտողներին՝ զարգացնելու գերազանց հաղորդակցման հմտություններ միջազգային բազմամշակութային ակադեմիական միջավայրում,ավելի հասանելի դարձնելու իրենց գիտական արդյունքները կրթության եւ քաղաքականության մշակման գործընթացներում, խթանելու հայկական գիտական համայնքի միջազգային տեսանելիությունը։

Դասընթացին մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային բաժնի ավագ գիտաշխատող Նազելի Նավասարդյանը և արաբական երկրների լաբորանտ Հրաչուհի Թուրվանդյանը։

http://hesc.am/am/20-02-2025-1