

Ս.թ. փետրվարի 25-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին, ով հանդես եկավ բանախոսությամբ՝ անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներին ու իրադարձություններին։ Հանդիպման ընթացքում ինստիտուտի գիտաշխատողները հնարավորություն ունեցան հանդես գալ հարցադրումներով և տեղի ունեցավ բովանդակալից քննարկում։