ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

 

Ս.թ. մարտի 27-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնում զեկույցով հանդես եկան ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Նազելի Նավասարդյանը և արաբական երկրների բաժնի ավագ լաբորանտ Հրաչուհի Թուրվանդյանը: Նրանք ներկայացրեցին 2024 թ. փետրվարի 3-14-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Researcher Connect» մասնագիտական զարգացման առցանց դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներն ու հիմնական գաղափարները։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են հետազոտական գործունեության կազմակերպման ժամանակակից մոտեցումներն ու միտումները, մասնավորապես. Ինչպես զարգացնել գերազանց հաղորդակցման հմտություններ միջազգային բազմամշակութային ակադեմիական միջավայրում, ինչպես ավելի հասանելի դարձնել գիտական արդյունքները գիտական քաղաքականության մշակման գործընթացներում, ինչպես խթանելու գիտական համայնքներում տեսանելիությունն ու պրոակտիվ ներգրավվածությունը գլոբալ մակարդակում։