ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ապրիլի 1-ին Արևելագիտության ինստիտուտում կայացավ գիտական անձնակազմի ընդլայնված նիստ, որի ընթացքում Ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը  տեսասահիկի ձևաչափով ներկայացրեց 2026 թվականին նախատեսվող համապետական  ատեստավորման նոր չափորոշիչները՝ մանրամասնելով դրանց հիմնական սկզբունքներն ու ակնկալվող փոփոխությունները։

Տնօրենի հրավերով ինստիտուտում էր գտնվում ՀՀ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ով լրացումներ կատարեց համապետական ատեստավորման կարգի որոշ մանրամասների վերաբերյալ և պատասխանեց գիտաշխատողների բարձրացրած  հարցերին՝ մասնավորապես գնահատման նոր մեթոդաբանության և ոլորտային փոփոխությունների շուրջ։