ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ապրիլի 10-ին կլրանար պատմաբան, գիտության նվիրյալ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր մեր սիրելի կոլեգա Արտակ Մովսիսյանի 55-ամյակը։

Նրա գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող բազմաթիվ հոդվածներ, շուրջ երկու տասնյակ մենագրություններ, հայոց պատմության տարբեր հարցերին նվիրված ֆիլմեր, բազմաթիվ հաղորդումներ, ձեռնարկներ և հրապարակումներ: Նրա թողած գիտական ժառանգությունն ապրելու է իր սերնդակիցների, ուսանողների և ապագա հետազոտողների հիշողության մեջ:

Հիշատակդ վառ մնա, մեր սիրելի ընկեր: